Արցախում մեկնարկել է «Թալիշի վերածնունդ» նախագիծը

Արցախում մեկնարկել է «Թալիշի վերածնունդ» նախագիծը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Թալիշ գյուղում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ծրագիրը կարևոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին և բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանը խոստացել է 1 միլիոն դոլար նվիրաբերել Գետավանի դպրոցի կապիտալ վերանորոգման համար:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---