9 ապրիլի 2008 - 21:22 AMT
Մեթյու Բրայզան Հայաստանի նախագահին եւ ժողովրդին ժողովրդավարություն, ազատություն եւ ուժ է մաղթել
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի նոր նախագահին եւ ժողովրդին ժողովրդավարություն, ազատություն եւ ուժ է մաղթել ձեռքբերածն ամրապնդելու համար: Խոսելով հետընտրական իրադրության մասին Երեւանում` Մեթյու Բրայզան հայտարարել է, որ մարտի 1-ի իրադարձությունները ուժեղ շոկ դարձան: Սակայն, հավելել է նա, հայ հասարակությունը պատրաստ է առաջ գնալ եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության իր ելույթի ընթացքում հաստատել է առաջ շարժվելու այդ ցանկությունը: