Սամվել Բաբայանի կողմնակիցները պահանջում են շուտ քննել վճռաբեկ բողոքը21 մայիսի 2018 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցները մայիսի 21-ին բողոքի ցույց են անցկացրել Վճռաբեկ դատարանի մոտ: Դատարանը Բաբայանին 6 տարվա ազատազրկման է դատապարտել «Իգլայի» գործով: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են վարույթ ընդունել արդարացման պահանջով վճռաբեկ բողոքը և հետո ազատ արձակել Բաբայանին: Վճռաբեկ բողոքը, որ վարույթ է ընդունվել մայիսի 2-ին, ըստ օրենքի, պետք է քննվի 3 ամսվա ընթացքում: Սակայն, ցուցարարները պնդում են, որ դա պետք է արվի շատ ավելի սեղմ ժամկետում: Ցուցարարները դատարանին են ներկայացրել պատգամավորների երաշխավորագրերը: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Մայիսի 18-ին Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ Բաբայանի աջակիցները պահանջում էին նաև գլխավոև դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։ Բաբայանը մեղադրվում է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա փորձել է հանցավոր ճանապարհով Ռուսաստանից ստացված՝ օրինական շրջնառությունից դուրս եկած և հատուկ ներկանյութով ներկված եվրո թղթադրամները քիմիական մաքրման ենթարկել՝ հետագայում դրանք Հայաստանում շրջանառության մեջ դնելու նպատակով: Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։ Դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտի 24-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Կոնգրեսում կոչ են արել $200 մլն հատկացնել ԼՂ-ից տեղահանվածներին և օգնել ՀՀ–ին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության ՊՆ–ն հերքել է Կոթիում 2 դիրք հանձնելու լուրը Նշվում է, որ դա չի համապատասխանում իրականությանը Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար Նախաքննությունը շարունակվում է |