Երևանը՝ ամառային հանգստի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած քաղաքների 5-յակում

Երևանը՝ ամառային հանգստի համար ռուսաստանցի զբոսաշրջիկների ԱՊՀ նախընտրած քաղաքների 5-յակում

PanARMENIAN.Net - Tvil.ru զբոսաշրջային ծառայությունը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներն են առավել պահանջված ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամառային ամիսներին: Վարկանիշը կազմվել է 2018-ի հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կացարանների հարցումների և ամրագրումների տվյալների վերլուծության հիման վրա:

Երևանն այս ամառ առաջատարների թվում է ԱՊՀ-ում էքսկուրսիոն և մշակութային հանգստի համար: Առաջին 5-յակում են ընդգրկվել Աստանան, Մինսկը, Ալմաթին, Բաքուն և Երևանը:

Ըստ Tvil.ru-ի, զբոսաշրջիկներն ամրագրում են ամառային ուղևորությունները դեպի Երևան միջինը 4,5 օրով:

Ըստ հարցման արդյունքների, Երևանը գրավում է զբոսաշրջիկներին ճարտարապետությամբ և ուտեստներով, էքսկուրսիաներով և թանգարաններով:

Tvil.ru-ն հանգստի և ուղևորությունների համար հյուրանոցների, բնակարանների և տների առցանց ամրագրման ռուսական առաջատար կայք է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---