Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն հոլովակը հետաքրքրել է Կաննի կինեմատոգրաֆիստներին (վիդեո)

Հայոց ցեղասպանության մասին անիմացիոն հոլովակը հետաքրքրել է Կաննի կինեմատոգրաֆիստներին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայերի միության «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» սոցիալական հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ներկայացվել է Կաննի 71-րդ կինոփառատոնում, որն աշխատանքն ավարտեց մայիսի 20-ին:

Հոլովակը ցուցադրվել է CANNES SHORT FILM CORNER արտամրցութային ծրագրում՝ Palais de festival դահլիճում, իսկ ավելի ուշ՝ Կաննի կինոշուկայի ուկրաինական տաղավարում և մեծ հետաքրքրություն է առաջացրել կինեմատոգրաֆիստների շրջանում, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Հանդիպումների արդյունքում ռեժիսորներ Անդրանիկ Բերբերյանի և Անդրեյ Լիդագովսկու աշխատանքը կցուցադրվի նաև հեղինակավոր Պեկինի միջազգային փառատոնում: Հոլովակը բարձր են գնահատել նաև միջազգային ԶԼՄ-ները, մասնավորապես՝ Իրանի, Ֆրանսիայի և Իտալիայի:

Ուկրաինայի Գոսկինոյի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում քննարկվել են կազմակերպության և Ուկրաինայի հայերի միության հետագա համագործակցության հեռանկարները:

«Ուկրաինայի հայերի միության» կողմից ստեղծված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար: Հայեր» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված անիմացիոն ֆիլմը Global India միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակն է ստացել:Ֆիլմը նախկինում մասնակցել է միջազգային այլ կինոփառատոների ևս: Այն երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել Molodiya Festival սոցիալական գովազդի փառատոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---