Մասաչուսեցի քաղաքային ասոցիացիան դադարեցրել է կապերը NPFH ծրագրի հետ Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս վերաբերմունքի պատճառով

PanARMENIAN.Net - Մասաչուսեցի քաղաքային ասոցիացիան (MMA) դադարեցրել է կապերը NO PLACE FOR HATE (NPFH) ծրագրի հետ Հայոց ցեղասպանության նկատմամբ վերջինիս վերաբերմունքի պատճառով: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA), Ասոցիացիայի հայտարարության մեջ ասվում է, որ խորհուրդը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը դրա զոհերի նկատմամբ արդարադատության հարց է, եւ այն կաջակցի ցեղասպանությունների կանխմանը ապագայում: «MMA-ն անհրաժեշտ է համարում անընդհատ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ հրաժարվում է համագործակցել NPFH-ի եւ Հակաանվանարկային լիգայի (ADL) հետ»,- ասվում է հայտարարության մեջ:



AAA խորհրդի անդամ Ռեյչել Կապրիելյանը MMA-ի որոշումը արդար է համարում: MMA ներկայացուցիչ Գերման Պուրուտյանի խոսքերով, Ասոցիացիան ճիշտ է վարվել, քանի որ NPFH ծրագիրը կարող էր սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմանը ADL-ի կողմից: «Հուսով եմ, ADL-ը կվերանայի իր դիրքորոշումը այսօրվա իրադարձությունների լույսի ներքո եւ կճանաչի վերջնականորեն Հայոց ցեղասպանությունը»,- նշել է նա:



Հիշեցնենք, որ 2007 թվականին ADL-ը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հրեական կազմակերպություններից մեկը, հայտարարությամբ հանդես եկավ, որում Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականներին հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն է ճանաչում: AAA-ն հայտարարությունը քայլ առաջ է համարում եւ պնդում է, որպեսզի ADL-ը հստակորեն ճանաչի հանցագործությունը եւ աջակցի ԱՄՆ Կոնգրեսի եւ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---