Սևծովյան առևտրի և զարգացման բանկը $15 մլն կտրամադրի Ամերիաբանկին ՀՀ-ում ՓՄՁ վարկավորմանը22 մայիսի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Սևծովյան առևտրի և զարգացման բանկն ու Ամերիաբանկը կնքել են 15 մլն դոլարի վարկային պայմանագիր, 5 տարի ժամկետով: Պայմանագրի նպատակն է Հայաստանում զարգացնել փոքր և միջին բիզնեսը, որը երկրի տնտեսության առանցքն է կազմում: ՓՄՁ հատվածին ուղղված աջակցությունը երկու բանկերի համար էլ միասնական նպատակ և առաջնահերթ խնդիր է հանդիսանում: Տրամադրվող վարկային միջոցներն Ամերիաբանկին թույլ կտան Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկել պահանջվող երկարաժամկետ ֆինանսավորումը, որը կենսականորեն անհրաժեշտ է վերջիններիս աճն ու մրցունակությունն ապահովելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: «Ամերիաբանկի համար մեծ պատիվ է շարունակել արժեքավոր համագործությունը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ: Կնքվող պայմանագիրն Ամերիաբանկին թույլ կտա ամրապնդել իր դիրքերը ՓՄՁ վարկավորման շուկայում և ավելի մեծ ներդրում ունենալ երկրի տնտեսությանզարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Սա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Ամերիաբանկին ՓՄՁ ֆինանսավորման նպատակով տրամադրվող թվով երկրորդ վարկային գործիքն է: Մենք ուրախ ենք շարունակել համագործակցությունը շուկայի առաջատարի հետ և իրականացնել Հայաստանի համար մշակված մեր ռազմավարական ծրագրերը՝ հնարավորություն տալով բանկին զարգացնել երկրի տնտեսությունը և հատկապես ՓՄՁ ոլորտը»,-նշել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի բանկային գործառնությունների գծով փոխնախագահ Իգոր Լեշուկովը: Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության 11 հիմնադիր երկրների կողմից (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Հունաստան, Մոլդովա, ՌԴ, Ռումինիա, Վրաստան, Ուկրաինա): Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղքում: Բանկի ստեղծման նպատակն է խթանել անդամ երկրների տնտեսական զարգացումը և նրանց միջև տարածաշրջանային համագործակցությունը` գլխավորապես մասնավոր և պետական հատվածի ֆինանսավորման (վարկեր, վարկային գծեր, բաժնեմասնակցության ձեռքբերում, երաշխավորության տրամադրում, առևտրի ֆինանսավորում) միջոցով: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45մլրդ եվրո: Բանկը «Ստանդարտ ընդ Փուրզ» վարկանշային կազմակերպության կողմից ստացել է երկարաժամկետ A և «Մուդիզ» վարկանշային կազմակերպության կողմից՝ A2 վարկանիշը: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |