ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - Մայիսի 30-31-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Իսկ մայիսի 25-26-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին, հայտնում է Panorama.am-ը:

Բալայանը տեղեկացրել է նաև, որ ծրագրվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք այցելություններ, հանդիպումներ՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, որոնց մասին առաջիկայում կտեղեկացվի:

Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին՝ որպես ռուսական կայսրությունից (1918թ.) և Խորհրդային միությունից անկախանալու օր: Թեև ԽՍՀՄ-ից անկախություն Վրաստանը ստացել է 1991թ.-ի ապրիլի 9-ին՝ այնուամենայնիվ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին:Տոնին նվիրված մեծ զորահանդես է լինելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---