Նախարար. 12-ամյա կրթությունը հնարավոր է առաջիկայում չեղարկվի

Նախարար. 12-ամյա կրթությունը հնարավոր է առաջիկայում չեղարկվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 12-ամյա կրթական համակարգը հնարավոր է առաջիկայում չեղարկվի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Ըստ նախարարի, այդ կրթական համակարգը չի արդարացրել իրեն: Նա նշել է որ գործընթացն այս ուսումնական տարում հազիվ թե իրականություն դառնա, սակայն նախարարության հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է:

ՀՀ-ում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել 2017 թվականի սեպտեմբերի մեկից: Մինչև այդ պարտադիր էր 9-ամյա կրթությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---