Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը շարունակելու համար կստեղծվի խոշոր հիմնադրամ

Քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը  շարունակելու համար կստեղծվի խոշոր հիմնադրամ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Նախատեսվում է բարեգործական հիմնադրամների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ ստեղծել խոշոր հիմնադրամ, որը կհամակարգի աշխատանքները և հանդես կգա խնդրով մտահոգ բոլոր մասնագետների, կազմակերպությունների և անհատների անունից: Այս մասին հայտնում է վարչապետի տիկնոջ գրասենյակը:

Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը:

«Ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունը մեծ ազդեցություն է ունեցել, և նվիրատվությունների հոսքը մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամներ էականորեն աճել է», - ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ, «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էին, որ հիմնադրամը կշարունակի աշխատանքը և այսուհետ ևս կաջակցի արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---