«Այբ» հիմնադրամի արձագանքը նախարարին. «Այբ» դպրոցը երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել22 մայիսի 2018 - 19:06 AMT PanARMENIAN.Net - «Այբ» կրթական հիմնադրամը արձագանքել է մայիսի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որում անդրադարձ կար պետության կողմից ֆինանսավորվող որոշ կրթական ծրագրերի: «Էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների», - մասնավորապես ասել էր նախարարը: Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետևանքով։ «Եթե ակնարկում եք «Այբ» դպրոցին, ապա այն որևէ ձևաչափով երբևէ պետական ֆինանսավորում չի ստացել։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ հիմնադրամի կարգավիճակով։ «Այբ» դպրոցը կառուցվել է բացառապես հարյուրավոր բարերարների միջոցներով, իր գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հավաքում է բարերարների և ծնողների մասնակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի որոշմամբ՝ «Այբ»-ի մրցունակ կրթական ծրագիրը հանրակրթական այլ դպրոցներում ներդնելու համար պետք է ստեղծվեր առանձին «Կրթության գերազանցության ազգային կենտրոն» հիմնադրամ, սակայն ««Այբ»-ից անկախ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծախսերի նվազեցման նպատակով, կառավարության մեկ այլ՝ հոկտեմբերի 16-ի որոշմամբ՝ ծրագրի իրականացումը հանձնվեց «Այբ» կրթական հիմնադրամին»: «Այս պահին ևս մեկ անգամ հայտնում ենք պատրաստակամություն՝ քննարկելու մեր ստեղծած արդյունքը համապատասխան մարմնին փոխանցելու հնարավորությունը։ Մենք հասկանում ենք, որ շատ դժվար է հավատալ, որ նման կոռումպացված միջավայրում կարող են լինել անհատներ և կառույցներ, որոնք գործում են ազնիվ, բաց և գաղափարին հավատարիմ մնալով։ Սակայն «Այբ»-ը՝ իր գործունեությամբ և գոյությամբ, այս մոտեցումների ապացույցն է», - ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |