9 ապրիլի 2008 - 22:33 AMT
Սերժ Սարգսյան. Մենք հաղթելու ենք աղքատությանը, մենք հաղթելու ենք չա֊րությանը, մենք հաղթելու ենք անտարբերությանը
Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ ապրիլի 9-ի երեկոյան ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր արտերկրից: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «մենք շարունակաբար լուծում ենք հիմնախնդիրներ, սակայն խնդիր֊ները չեն քչանում, նրանք չեն կարող քչանալ, սակայն կարող են փոխվել որակա֊պես: Այսօր էլ խնդիրներն իրոք շատ են: Այսօր էլ այդ խնդիրները պիտի լուծենք, պիտի լուծենք եւ վաղը, պիտի լուծենք ամեն օր, այն պարզ պատճառով, որ գիտենք, թե ինչ է սպասում մեզանից մեր ժողովուրդը: Այդ ցանկությունը պարզ է. ունենալ արդար հասարակություն, ապրել արդար հասարակությունում, այն հասարա֊կու֊թյունում, որից օտարացած չպիտի զգա ու չի զգալու:

Մենք հաղթելու ենք աղքատությանը, մենք հաղթելու ենք չա֊րությանը, մենք հաղթելու ենք անտարբերությանը: Մեր երկրում հաղթելու է մար֊դա֊սիրությունը, մեր երկրում հաղթելու է սրտացավությունը, մեր երկրում հաղթելու է լա֊վատեսությունը»: