Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում են ԵԽԽՎ համազեկուցողները

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում են ԵԽԽՎ համազեկուցողները

PanARMENIAN.Net - Հայաստանում են գտնվում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա)՝ նրանք ժամանել են մայիսի 23-ին, այցը կտևի մինչև մայիսի 25-ը:

ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ են Հայաստանում, հայտնում է ԵԽԽՎ կայքը:

Համազեկուցողներին հիմնականում հետաքրքրում են Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նոր կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկումները բարեփոխումների վերաբերյալ:

ԵԽԽՎ ներկայացուցիչները հանդիպելու են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, արտաքին գործերի, արդարադատության և պաշտպանության նախարարների հետ։

Հանդիպումներ կլինեն նաև ԱԺ խորհրդարանական խմբերի, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների, դատական իշխանությունների, ՄԻՊ-ի, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---