Մխիթարյան. Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա

Մխիթարյան. Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա

PanARMENIAN.Net - Ինձ համար հին ու նոր Հայաստան չկա, Հայաստանը մեկն է: «Առավոտի» փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Ամեն անգամ Հայաստան գալով՝ կարոտս առնում եմ, վերալիցքավորվում, հավաքում ուժերս, ու սկսում նոր մրցաշրջանի մեկնարկը», - ասել է նա:

Անդրադառնալով հավաքականի առաջիկա հանդիպումներին՝ Մխիթարյանն ասել է, որ պահպանել է իր մարզավիճակը:

«Առաջին երկու մրցակցին դեռ չենք ուսումնասիրել: Թեև նրանց հետ խաղացել ենք տարիներ առաջ, բայց շատ փոփոխություններ են եղել: Դեռ ժամանակ կա, և մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցների հետ: Վարդան Մինասյանից սպասելիքները շատ են, բայց մարզիչն էլ սպասելիքներ ունի մեզանից, որպեսզի կարողանանք պատվով խաղալ և Ազգերի լիգայի այս միակ շանսն օգտագործել», - ասել է Մխիթարյանը:

Մայիսի 23-ին Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում առաջին մարզումն է անցկացրել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---