Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում

Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում

PanARMENIAN.Net - Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդլայնված նիստում: Քննարկումը նախաձեռնել է ձախակողմյան ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը, գրում է Jerusalem Post-ը:

«Դա մեր բարոյական և պատմական պարտավորությունն է: Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից»,-հայտարարել է նա:

«Կրկին ու կրկին այդ հարցը դառնում է քաղաքական բանավեճերի զոհը»,-նշել է նա:

Զանդբերգի առաջարկը միաձայն հավանության է արժանացել, թեև փոքր քվորումով՝ 16:0:

2015-ին Քնեսեթը հավանություն էր տվել հարցն օրակարգում ընդգրկելուն, սակայն միայն հանձնաժողովի մակարդակում, որի արդյունքում խորհրդարանի Լուսավորության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը:

Զանդբերգի առաջարկը տարբերվում էր նրանով, որ քննարկում էր պահանջում ընդլայնված նիստում և հավանություն ստանալու դեպքում Ցեղասպանության ճանաչումը կարտահայտի ամբողջ Քնեսեթի դիրքորոշումը:

2018-ի փետրվարին ևս եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում քննարկելու փորձ, սակայն այն ժամանակ այդ գաղափարը մերժվեց: Կառավարությունը միշտ խնդրել է կոալիցիային դեմ քվեարկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից դրդված:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---