ՀՀ և Երևանի դրոշները տիեզերք են ուղարկվել24 մայիսի 2018 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում բնակվող բարերար Հրաչյա Պողոսյանը խորհրդանշական ակցիա է նախաձեռնել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ՝ ՀՀ և Երևանի դրոշները ուղարկվել են տիեզերք, Միջազգային տիեզերակայան: Դրոշները տիեզերք ուղարկելու առաջարկով Պողոսյանն առաջին հերթին դիմել է ՌԴ Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Միևնույն ժամանակ օրհնություն ստանալու համար բարերարը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն:
Մարտի 2-ին Մոսկվայում Պողոսյանը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ պետք է տիեզերք տաներ դրոշները, գրում է NovostiNK.ru-ն: Բարերարն ու դեսպանը հանդիսավոր պայմաններում տիեզերագնացին են հանձնել դրոշները, իսկ մարտի 21-ին Արտեմևը երկարատև թռիչքն է սկսել ՄՏԿ-55/56-ում, «Սոյուզ ՄՍ-08» տիեզերանավի անձնակազմի կազմում՝ ՆԱՍԱ-ի աստղագնացներ Էնդրյու Ֆոյստելի և Ռիչարդ Առնոլդի հետ: Իսկ տիեզերակայանում նրանց սպասում էին Անտոն Շկապլերովը («Ռոսկոսմոս», ՌԴ), Սքոթ Թինգլը (ՆԱՍԱ, ԱՄՆ) և Նորիշիգե Կանաին (JAXA, Ճապոնիա):
Այժմ Հայաստանի և Երևանի դրոշները հերթական պտույտն են կատարում մոլորակի շուրջ: ՌԴ տիեզերագնացները Երկիր կվերադառնան սեպտեմբերին: Հոկտեմբերին, Երևանի հիմնադրման 2800-ամյակի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, Հայաստան կժամանի ՌԴ պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև տիեզերագնացները: Պատվիրակությունը դրոշները կփոխանցի ՀՀ և Երևանի ղեկավարությանը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |