Մխիթարյան. Եթե Վենգերը որոշեր ևս 10 տարի մնալ «Արսենալում», ոչ ոք չէր առարկի24 մայիսի 2018 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Եթե «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշեր մնալ իր պաշտոնում, ոչ ոք չէր առարկի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մայիսի 23-ին Վենգերին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ունաի Էմերին: Մխիթարյանը հույս է հայտնել, որ Էմերին հաջողության կհասնի լոնդոնյան ակումբում: «Ես դեռ չեմ հանդիպել նրա հետ: Մենք խոսելու ժամանակ չենք ունեցել: Հուսով եմ, նա նոր մարտավարական գաղափարներ կբերի ակումբ և հաջողության կհասնի այստեղ»,-ասել է Մխիթարյանը, գրում է Daily Mail-ը: Ըստ հայ ֆուտբոլիստի, ակումբում բոլորը պրոֆեսիոնալներ են, և յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի և ինչ են իրենից ակնկալում: «Վենգերի հեռանալու պատճառով բոլորն էին տխրել՝ և ֆուտբոլիստները, և անձնակազմը: Հեշտ չէ հաշտվել մի մարդու հեռանալու հետ, որը ղեկավարել է ակումբը 22 տարի: Բոլորը տպավորված էին այն մթնոլորտով, որը նա ստեղծել էր: Եթե նա որոշեր ևս 10 տարի պաշտոնավարել, ոչ ոք դեմ չէր լինի»,-ասել է Մխիթարյանը: Արսեն Վենգերը գլխավորում է «Արսենալը» 1996-ից: Ապրիլին Վենգերը որոշեց հեռանալ ակումբից խաղաշրջանի ավարտին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |