10 ապրիլի 2008 - 18:50 AMT
Ռոբերտ Քոչարյանին կարող է առաջարկվել «Գազպրոմի» փոխնախագահի պաշտո՞նը
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարող է առաջարկվել «Գազպրոմի» փոխնախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ին Մոսկվայում առկա աղբյուրը, ավելի որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ: «Առաջարկությունը դեռեւս պատասխան չի ստացել, եւ առաջարկությունն ինքը «օդում է կախված»: Իրադրությունը կպարզվի մոտ ժամանակներում»,- նշել է նա:

«Գազպրոմը» Հայաստանում դուստր ձեռնարկություն ունի` «ՀայՌուսԳազարդ», որը հանդիսանում է Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման կողմնակիցը: Երեւանում վերջերս բացվել է «Գազպրոմ» բանկը, ընկերությանն է նաեւ պատկանում «Իրան-Հայաստան» գազատարը: