ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը պատգամավորի մանդատ է ստացել

ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը  պատգամավորի մանդատ է ստացել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի մանդատ հանձնել Սպարտակ Սեյրանյանին: Այս մասին հայտնում է ԿՀԸ մամուլի ծառայությունը:

Նա փոխարինելու է մանդատից հրաժարված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանին: Սեյրանյանը ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարն էր:

Սպարտակ Սեյրանյանը 2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է:

2008-ի հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---