ԱԱԾ-ն խուզարկել է «Նորֆոլկ Քոնսալթինգի» գրասենյակը, փաստաթղթեր ու համակարգիչներ առգրավել![]() 24 մայիսի 2018 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակը, որտեղից առգրավել են ընկերության համակարգիչները եւ փաստաթղթեր։ Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատել են ԱԱԾ մամուլի ծառայությունից։ «Նորֆոլկ Քոնսալթինգը» զբաղվում է այսպես կոչված «կարգոյի գործով»՝ փոքր ու միջին ձեռնարկությունների կողմից ներկրվող ապրանքների մաքսային ձևակերպմամբ ու մաքսազերծմամբ։ 2017 թվականի արդյունքներով ընկերությունը խոշոր հարկ վճարողների 17-րդ տեղում էր՝ ավելի քան 7 մլրդ դրամ վճարված հարկերով։ Ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» նախկին հաշվապահ Արմեն Ունանյանն է։ Ընկերությունը ստեղծվել էր 2016-ի ամռանը, իսկ հոկտեմբերին «Գազպրոմ Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը զբաղեցրել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։ Ինքը Հարությունյանը հերքում էր հնարավոր շահերի բախման տարբերակը։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |