10 ապրիլի 2008 - 19:19 AMT
Հայող ցեղասպանության մասին բանաձեւը Կնեսետում, հավանաբար, չի ընդունվի, քանի որ այն ընդամենը Թուրքիայի վրա ազդելու գործիք է
Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Իսրայելի Կնեսետում հանդիսանում է Անկարայի վրա ազդելու գործիք: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը դժվար թե ընդունվի, եւ հերթական անգամ այդ հարցը դառնում է երեք երկրների փորձաքարը: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի քննարկման պատճառներից մեկը դարձել է Իսրայելի եւ ԱՄՆ հրեական համայնքի դժգոհությունը Թուրքիայի դիրքորոշումից արաբական երկրների եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ, գտնում է Ռուբեն Սաֆրաստյանը