10 ապրիլի 2008 - 19:30 AMT
ՆԱՏՕ-ն Սերգեյ Լավրովից բացատրություններ է պահանջում
ՆԱՏՕ-ն բացատրություններ է պահանջում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունների հարցով` Դաշինքին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցելու մասին: Ինչպես հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ապատուրայը, անհասկանալի է` ինչ նկատի ունի Լավրովը, ասելով, որ Ռուսաստանը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի թույլ չտա Վրաստանի եւ Ուկրաինայի ընդգրկումը ՆԱՏՕ:

«Մեզ հետաքրքիր է` ինչ նկատի ունի Սերգեյ Լավրովը` ասելով «բոլոր միջոցները»,- նշել է Ապատուրայը: Նրա խոսքերով, Բուխարեստում գագաթաժողովի ժամանակ պարզ ասվեց, որ Վրաստանն ու Ուկրաինան դառնալու են ՆԱՏՕ-ի անդամ, եւ այդ մասին որոշումը կընդունեն միայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրները, հաղորդում է Պրայմ-Նյուզը: