Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր (վիդեո)

Մուսասի. Հպարտ եմ, որ իշխանափոխությունը ՀՀ-ում առանց զոհերի էր

PanARMENIAN.Net - Հոլանդիայում բնակվող խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին հպարտանում է Հայաստանում խաղաղ և անարյուն անցած իշխանափոխությամբ: Այդ մասին նա ասել է Haysport-ին տված հարցազրույցում:

«Հպարտ եմ, որ ոչ մի զոհ չեղավ: Նրանք արեցին դա: Չգիտեմ, եղել է արդյոք նման բան այլ երկրում: Ոչ մի զոհ չեղավ, և ես շատ ուրախ եմ»,-ասել է Մուսասին:

Ըստ նրա, նա հիացած է՝ կանխազգալով, թե ինչեր կարող է ապագայում տալ Հայաստանին «թավշյա հեղափոխությունը»: Նա նշել է, որ նախկին կառավարությունը կոռումպացված էր: «Մի մասը կարողություն ուներ, իսկ ժողովուրդն աղքատ էր: Հուսով եմ, որ նոր առաջնորդների օրոք երկիրը կփոխվի դեպի լավը»,-ասել է Մուսասին:

«Հիմա մնում է միայն հետևել փոփոխություններին...Շատ տևական ժամանակ էր վերնախավը յուրացնում փողերը, իսկ ժողովուրդն աղքատանում էր»,-նշել է մարտիկը:

Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» արդյունքում ընդդիմությունը հասավ երկրի գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ վարչապետ դարձավ բողոքները ղեկավարած Նիկոլ Փաշինյանը: ԱԺ-ում, սակայն, ՀՀԿ-ն պահպանում է մեծամասնությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---