ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ փաստաթուղթը ԼՂ կարգավորման վերաբերյալ25 մայիսի 2018 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը։ Մայիսի 18-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք ցուցադրում են ադրբեջանական կողմի ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկների սնանկությունը, որոնք` իրենց ամբողջությամբ, յուրահատուկ դրսևորումն են Ադրբեջանի մտադրության՝ հետագայում ևս խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքի՝ մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքի իրացումը։ Հուշագրում ընդգծվում է, որ աղավաղված կերպով մեկնաբանելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում արդարացնել Արցախի մեկուսացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը: «Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում»,-ասվում է փաստաթղթում։ Նշվում է նաև, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է առ այսօր՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով: «Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլև լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է հուշագրում, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը |