Ազատազրկվածների տեսակցության անհիմն արգելքը կվերացվի25 մայիսի 2018 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորվածին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան արգելող օրինագիծ է մշակվել: Այն տեղադրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակել եմ ՀՀ արդարադատության նախարարությունն ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը: Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները վկայում են, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են պատճառաբանված լինում: «Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ այն մասին, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն ընդհանրապես համապատասխան որոշում չի կայացրել՝ բավարարվելով միայն կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին գրություն հասցեագրելով: Որոշ դեպքերում էլ քրեական վարույթն իրականացնող մարմինն անհարկի ձգձգում է կամ ընդհանրապես չի քննարկում հիշյալ սահմանափակման հետագա կիրառման անհրաժեշտության հարցը: Այս առումով, արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պրակտիկայում կալանավորված անձանց վերոնշյալ սահմանադրական իրավունքները չեն ապահովվում, որը, ի թիվս այլնի, պայմանավորված է նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումներով», - ասվում է նախագծի հիմնավորման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |