Սերժ Սարգսյան. Հայաստանը պետք է առավել ինտենսիվ եւ դինամիկ զարգացնի հարաբերությունները գործընկեր երկրների հետ11 ապրիլի 2008 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել արտերկրում հավատարմագրված Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Նախագահը խոսել է երկրի արտաքին քաղաքական գերակայությունների մասին եւ ընդգծել, որ դրանք առաջ մղելու գործում անհրաժեշտ է լինել շատ ավելի համարձակ եւ դրսեւորել առավել մեծ ակտիվություն: «Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տարիները դառնան ակտիվ ու նախաձեռնող արտաքին քաղաքականության տարիներ»,- ընդգծել է երկրի ղեկավարը:Սերժ Սարգսյանի խոսքով, արտաքին քաղաքական կուրսի մեջ շեշտակի փոփոխություններ չեն նախատեսվում, շարունակվելու է փոխլրացման քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը: Նախագահը միաժամանակ խնդիր է դրել բոլոր երկրների հետ հարաբերությունները կառուցել շատ ավելի ինտենսիվ ու դինամիկ, ինչը, նրա խոսքով, ամենեւին, չի նշանակում, թե արտաքին քաղաքական գերատեչությունն իր խնդիրները չի կատարել կամ վատ է կատարել: Ուղղակի, ըստ Սերժ Սարգսյանի, ելնելով ժամանակի եւ հանգամանքների թելադրանքից` կապված երկրում սպասվող փոփոխությունների հետ, անհրաժեշտ է շատ ավելի ինտենսիվ աշխատանք եւ ջանքերի կկրնապատկում: Հանրապետության ղեկավարը հանգամանորեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակին եւ անելիքներին: Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է նաեւ Սփյուքի հետ աշխատանքը, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը: Երկրի ղեկավարը դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաեւ արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների ներգրավման խնդիրներին` նշելով, որ երկրի ներսում լուրջ աշխատանք է տարվում նորմալ մրցակցային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, անպայման բարելավվելու է մաքսային, հարկային վարչարարությունը, կոշտ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ: Սերժ Սարգսյանը միաժամանակ կարեւորել է ամենօրյա ընթացիկ գործունեության հետ մեկտեղ կոնկրետ ժամանակահատվածի համար ծրագրերի նախանշումը` կոնկրետ խնդիրների տեսքով, լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական, ինչը, նրա խոսքով, հնարավորություն կտա նաեւ գնահատել յուրաքանչյուր ներկայացուցչության աշխատանքը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |