Հայաստանի առաջին նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել հացադուլը եւ պահպանել առողջությունը, անկոտրում կամքը եւ վճռականությունը համաժողովրդական պայքարի հետագա հանգրվանների համար: Այդ մասին հաղորդում է առաջին նախագահի շտաբը: «Ապրիլի 9 ին, քաղաքակիրթ աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարա-րություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը: Եվրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը: Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն»,-ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:



Նրա խոսքերով, «անկախ, սակայն, միջազգային հանրության այս վրդովեցուցիչ վերաբերմունքից, ակնհայտ է, որ հայ ժողովուրդը, հավատարիմ մնալով ազատության եւ ժողովրդա-վարության գաղափարներին, չի համակերպվել եւ երբեւէ չի համակերպվելու իր կամքի բռնի ոտնահարման նմանօրինակ փաստի հետ:



Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի 20 ձերբակալված կողմնակիցներ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ եթե ապօրինի գործողությունների դադարեցման եւ անմեղ քաղաքացիների հանդեպ բռնության կիրառումը դադարեցնելու մասին պահանջները չկատարվեն, ինչպես նաեւ անհապաղ չվերանայվեն իրենց ներկայացված մեղադրանքները, իրենք ապրիլի 9-ից կհայտարարեն անժամկետ հացադուլ: Հայտարարությունը ստորագրել էին Մյասնիկ Մալխասյանը, Խաչիկ Սիմոնյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սամվել Աբովյանը, Արթուր Շահնազարյանը, Սուրեն Սուրենյանցը, Իսաահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Ալեքսան (Հենրիկ) Վարդանյանը, Արարատ Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Մասիս Այվազյանը, Պետրոս Մակեյանը եւ Վահագն Արեյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---