ԼՂՀ. Հայկական կողմերը պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի դիրքորոշման կոշտացմանն ի պատասխան

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, թե ԼՂՀ իշխանությունները պետք է ԼՂՀ ճանաչմանն ուղղված իրենց յուրաքանչյուր քայլը համաձայնեցնեն Հայաստանի հետ: Անկախությունը Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունն է, հաստատված հանրաքվեի միջոցով եւ 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված Սահմանադրությամբ: Եվ մենք պարտավոր ենք կատարել մեր ժողովրդի կամքը»,- հայտարարել է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:



Նրա կարծիքով, թե որքանով է դա համատեղելի Հայաստանի, այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշման հետ, դա արդեն դիվանագիտության եւ բանակցողների գործն է: «Ղարաբաղյան կողմը երբեք չի ասել, թե մադրիդյան սկզբունքներն ընդունելի են մեզ համար: Այդ սկզբունքներն ի սկզբանե անընդունելի էին մեզ համար»,-հայտարարել է Վահրամ Աթանեսյանը:



Իր հերթին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը ասել է, թե Ադրբեջանը ձգտում է ստանալ առավելագույնը բանակցային գործընթացից: «Ադրբեջանը կոշտացրել է իր դիրքորոշումը: Իսկ դա նշանակում է, որ հայկական կողմերը պետք է համապատասխան եզրակացություններ անեն եւ համարժեք քայլեր ձեռնարկեն: ԼՂՀ-ի անկախության ու ազատության հարցը չի կարող քննարկումների առարկա լինել»,-ընդգծել է Պետրոսյանը, հաղորդում է Karabakh-Open-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---