12 ապրիլի 2008 - 14:36 AMT
Երեւանում անկարգությունների արդյունքում վիրավորված 19-ամյա զինվորականը մահացել է հիվանդանոցում
Երեւանում մարտի 1-2 անցած անկարգությունների արդյունքում վիրավորված 19-ամյա զինվորական Տիգրան Աբգարյանը մահացել է հիվանդանոցում: Մարտի 2-ից բժիշկները պայքարել են Տիգրան Աբգարյանի կյանքի համար, սակայն անարդյունք: Տիգրան Աբգարյանը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղափոխվել էր Միքայելյանի անվ. Վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժին հրազենային վնասվածքներով եւ բերկորային կոտրվածքներով: Վիրահատության ժամանակ պարզվել էր, որ վնասված է նաեւ ողնուղեղը:

Այդպիսով, Երեւանում զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվածների թիվը հասավ 9-ի: