Norway Chess Classic. Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել30 մայիսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարում: Նրա հակառակորդն ամերիկացի Ուեսլի Սոն էր: Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։ 2-րդ տուրի արդյունքում ոչ ոքի են ավարտվել նաև Կարյակին-Կարլսեն, Դին Լիժեն-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Անանդ, Կարուանա-Մամեդյարով հանդիպումները: 2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Կարլսենը 1,5 միավորով, 2-9-րդ տեղերը կիսում են Նակամուրան, Լիժենը, Անանդը, Արոնյանը, Սոն, Կարյակինը, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը՝ 1-ական միավորով: 10-րդ հորիզոնականում Կարուանան է 0,5 միավորով: Արոնյանը 3-րդ տուրում կխաղա Մագնուս Կարլսենի հետ: Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |