Գազի և էլէներգիայի սակագնի նվազեցման հարցն է քննարկվում

Գազի և էլէներգիայի սակագնի նվազեցման հարցն է քննարկվում

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում գազի և էլեկտրաէներգիայի սակգնի նվազման հարցի շուրջ քննարկումներ են ընթանում են: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է նախարար Արթուր Գրիգորյանը։

Ըստ նախարարի, քննարկումներն ընթանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

«Մասնագետները սկսել են քննարկումներ սակգների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ: Դրանք սկսվել են մայիսի 29-ի երեկոյան, դեռ չեն ավարտվել, և արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ», - ասել է նախարարը։

Գրիգորյանի խոսքով՝ սակագների վերանայման հնարավորությունը տրվում է վեց ամիսը մեկ, և սակագների վերանայումը կլինի օգոստոսից հետո։ Նա նաև հավելել է, որգազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---