Փաշինյան. ԼՂ հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, դա նաև ՌԴ դիրքորոշումն է30 մայիսի 2018 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը միակ ուղին է, որն իրապես կարող է կարգավորման հանգեցնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում «Նեմցովա. Հարցազրույց» հաղորդման շրջանակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Ոչ մի ուժային լուծում լինել չի կարող: Կարծում եմ, դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՌԴ սկզբունքային դիրքորոշումն է»,-ասել է նա: Փաշինյանը նշել է, որ մայիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շատ լավ անձնական հարաբերություններ են ձևավորվել, «որոնք ժամանակի ընթացքում կարող են միայն ավելի լավը դառնալ»: «Պուտինի հետ խոսել ենք միայն հայ-ռուսական հարաբերությունների և ԵՏՄ ու ՀԱՊԿ շրջանակում բազմակողմանի հարաբերությունների մասին: Մենք չենք անդրադարձել այն հարցերին, որոնք առնչվում են ՀՀ և ԵՄ, ՀՀ-ԱՄՆ և երրորդ երկրների հետ հարաբերություններին»,-ասել է Փաշինյանը: Ըստ նրա, ՌԴ նախագահի հետ նա խոսել է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումների շուրջ: «Մենք կառուցողական քննարկում ունեցանք այդ հարցի շուրջ: Չեմ կարող ասել, թե ինչ ասաց Պուտինը»,-հավելել է ՀՀ վարչապետը: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |