Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ փոխնախարար

Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ փոխնախարար

PanARMENIAN.Net - Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ակտիվ մասնակից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---