
Հայկ Սարգսյանը, Տիգրան Ուլիխանյանը և Ալբերտ Աբգարյանը նշանակվել են պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալներ: Համապատասխան որոշումներն ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ալբերտ Աբգարյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական «Դեպի Ապահով Հայաստան» երգի հեղինակն է:
Ավելի վաղ, վարչապետի հրամանագրով Դավիթ Սանասարյանը նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ: