ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Առաջիկայում կարող է կայանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի քննարկման համար: Այդ մասին հաղորդել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ Բուխարեստում նախագահները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն մասին, որ առաջիկայում կարող են հանդիպում անցկացնել»,- ասել է նա, սակայն չի հայտնել նախագահների հնարավոր հանդիպման մանրամասները, հաղորդում է ադրբեջանական TrendNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---