2018-ին Ագարակաձոր գյուղի մանկապարտեզի ջեռուցման հարցը կլուծվի

2018-ին Ագարակաձոր գյուղի մանկապարտեզի ջեռուցման հարցը կլուծվի

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործակցության արդյունքում, Ագարակաձորի մանկապարտեզի խնդիրն ընթացիկ տարում կլուծվի: Այն ներառվել է «Էկոգյուղերի ցանցի ստեղծում» ծրագրի՝ 2018 թվականի ցանկում:

Վայոց Ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզը գործում է 1981 թվականից՝ 37 տարի: Խորհրդային համակարգի փլուզումից հետո, շենքում ջեռուցման համակարգ չի եղել:

Սաների հաճախումն ապահովելու համար, խնդրին տարիներ շարունակ տրվել է ժամանակավոր լուծում. շենքը ջեռուցվել է վառարաններով: Վառելափայտն էլ ապահովել են ծնողներն ու գյուղապետը: Ավելի ուշ, այդ ամենին փոխարինել են էլեկտրական սալիկները:

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում և ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով՝ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաև: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաև մանկավարժների աշխատանքը. Իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս, ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ:

«Եթե մեր մանկապարտեզում ջեռուցում ապահովվի և ամբողջ տարին աշխատենք՝ մեզ կհաջողվի երեխաներին լիարժեք նախապատրաստել դպրոց հաճախելուն: Երազում ենք մի օր այդ խնդիրը լուծված տեսնել և աշխատանքներն արդյունավետ կազմակերպել»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---