Ստամբուլի դատախազություն՝ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի ազատության սահմաններում է31 մայիսի 2018 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է, հայտնում է Ermenihaber-ը: Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ՝ «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն հրահրելու» մեղադրանքով: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել իրենց ձեռքին: Նրանց դեմ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ: Հետաքննության արդյունքները հրապարակելիս դատախազը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական հեդապնդման համար հիմքեր չկան: Դատարանը նաև հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը մտքի և խոսքի ազատության սահմաններում է: Դատախազության այդ որոշումից հետո Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր է դիտարկել քաղաքական կամքի դրսևորման տեսանկյունից: «Տեսնում եք, թե, միջազգային համաձայանագրերն անտեսելով, Թուրքիան ուր է հասել մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հարյուրավոր մարդիկ այլակարծության համար բանտերում են: Մեզ համար կարևոր է, որ դատախազության ընդունած որոշումը քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկվի: Այսուհետև ամեն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ժամանակ մեզ մոտ ենք պահելու այս որոշումը, որպեսզի ցույց տանք այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խոչընդոտել մեր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |