Զիդանը հեռանում է «Ռեալից»

Զիդանը հեռանում է «Ռեալից»

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը հեռանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Ես որոշում եմ կայացրել, որ չեմ շարունակելու աշխատանքս այդ պաշտոնում հաջորդ խաղաշրջանում: Անհրաժեշտ է, որ թիմը հետագայում ևս հաղթի, իսկ դրա համար փոփոխություններ են հարկավոր»,-ասել է Զիդանը, հայտնում է Eurosportը:

Զիդանը զբաղեցնում էր «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը վերջին 2,5 տարին:

Այդ ընթացքում թիմը ֆրանսիացի մասնագետի հետ 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում, 2 աշխարհի ակումբային առաջնությունում, ՈՒԵՖԱ-ի 2 Սուպերգավաթում և Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում՝ ընդհանուր առմամբ 9 մրցանակ նվաճելով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---