Նախարար. Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, ասվել է տույժ-տուգանքների մասին

Նախարար. Գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, ասվել է տույժ-տուգանքների մասին

PanARMENIAN.Net - 2018-ին գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է, 2017-ի համեմատ Հայաստանից ավելի մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանվել: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով գյուղվարկերի թեմային՝ Արթուր Խաչատրյանն ասել է, որ գյուղվարկերը ներելու մասին խոսք չի եղել, վարչապետի հանձնարարականն ընդամենը վերաբերել է տույժ-տուգանքներին, հայտնում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ իր, ԿԲ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների միջև, որտեղ քննարկվել են գյուղատնտեսական վարկերին առնչվող հարցեր:

«Դիտարկվում է մի քանի հնարավորություն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի տույժ ու տուգանքների համաներում անել, կամ էլ վարկային ռեսգիստրում և «Աքրա» համակարգում մարդկանց վարկային պատմությունը սրբագրել, որպեսզի մարդկանց հետագա վարկունակության վրա դա բացասական ազդեցություն չլինի», - ասել է նախարարը։

Նախարարը, սակայն, չկարողացավ կոկրետացնել՝ որքան գումարի մասին է խոսքը՝ նշել,ով, որ դա ավելի շուտ ԿԲ-ի գործառույթն է։

Ինչ վերաբերում է անմշակ հողերի մշակման ծրագրերին, ապա պաշտոնյան նշել է, որ նախևառաջ պետք է հասկանալ՝ հողերն ինչու են մնացել անմշակ: «Ունենք մոտ 40 տոկոս անմշակ հողատարածքներ»,- փաստել է նախարարը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղացու վարկային բեռը թեթևացնելու հանձնարարական է տվել՝ հորդորելով հնարավորինս արագ մշակել մեխանիզմները, որպեսզի գյուղացիներն ազատվեն վարկային տույժ-տուգանքներից։Անդրադառնալով այդ հարցին՝ ԿԲ նախագահը։ Արթուր Ջավադյանն իր հերթին ասել էր, որ տույժերն ու տուգանքները վերացնելու համար որոշակի փոփոխություններ պետք է իրականացվեն օրենսդրության մեջ, և ևս մեկ անգամ հաստատեց, որ վարչապետի հանձնարարականը վերաբերում է միայն գյուղատնտեսական վարկերին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---