Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը

PanARMENIAN.Net - Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով, իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը:

«Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ մոտ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ»,- ասվում է գրառման մեջ

Վերջին շրջանում Արցախում բողոքի ցույցեր էին տեղի ունենում «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհի, բարձր սակագների ու Հայաստանի հետ ռոումինգի դեմ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---