Շարմազանով. 5 ուղղություն կա, որտեղ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու

Շարմազանով. 5 ուղղություն կա, որտեղ ՀՀԿ-ն հետքայլ չի անելու

PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ մայիսի 31-ի նիստում քննարկվել են ներքաղաքական իրավիճակը, կուսակցության ռազմավարությունն ու մարտունակությունը, նաև գնահատականը կառավարության առաջիկա ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստն, ինչպես միշտ, վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, մասնակցել է նաև կուսակցության նախագահի առաջին տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային ճանաչում, ԵՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ», - ասել է ՀՀԿ խոսնակը, հայտնում է Aysor.an-ը:

Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն ազգային-պահպանողական կուսկացության է, իր գաղափարախոսության համաձայն շարունակելու է ակտիվ աշխատել: Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը` ընդգծելով, որ ծրագիրը կընդունվի ԱԺ-ի կողմից:

«Իսկ ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու», - ասել է նա:

Կառավարության ծրագրի քննարկումն Ազգային ժողովում տեղի կունենա հունիսի 7-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---