Միսը 600 դրամով թանկացել է. Վաճառողներն ասում են՝ ԱԱՀ-ն է պատճառը 1 հունիսի 2018 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի որոշ խանութներում տավարի միսը թանկացել է ավելի քան 600 դրամով՝ կազմելով 3660 դրամ: Թանկացումն արձանագրել է PanARMENIAN.Net ը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում տավարի մսի մեկ կիլոգրամը կազմել է 3016 դրամ: Առևտրի խոշոր ցանցերից մեկում գրություն էր փակցված, համաձայն որի, մսի թանկացումը պայմանավորված է այսուհետ պետական բյուջե վճարվելիք մսի և բանջարեղենի ավելացված արժեքի հարկով:
Սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր ահազանգում են, որ գրեթե նույնքանով թանկացել է խոզի և հավի մսի 1 կգ-ն: Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար: Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |