ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հարցը

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները  կքննարկեն ԼՂ հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հունիսի 7-ին նախատեսվում է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը:

Նախարարները կարծիքներ կփոխանակեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, որտեղ ՌԴ-ն, ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ միասին, ակտիվ դերակատարություն ունի:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքների ամփոփման համատեքստում:

Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային խնդիրներին, այդ թվում ինտեգրման գործընթացներին ԵՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, գործողությունների համակարգմանը ՄԱԿ, ԵԱՀԿ, ՍԾՏՀ և այլ միջազգաին հարթակներում:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---