Սուպերմարկետները՝ վարչապետին. ԱԱՀ-ի գանձումն անթույլատրելի է

Սուպերմարկետները՝ վարչապետին. ԱԱՀ-ի գանձումն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Ցանցային առևտրի 11 խոշոր կազմակերպություն դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյուղմթերքի շրջանառությունը ԱՁ-ների միջոցով իրականացնելու՝ նախկինում ՊԵԿ-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության չեղարկման հարցը«հնարավորինս սեղմ ժամկետներում» քննարկելու խնդրանքով:

Խոշոր տնտեսվարողները նշում են՝ գյուղմթերքի գների կայունությունը «հայտնվել է մեծ ռիսկի տակ», քանի որ ՊԵԿ-ի թույլտվությամբ շրջանառությունն իրականացվել է ԱՁ-ների միջոցով, ինչի արդյունքում սահմանվել է 5% շրջանառության հարկ, 20% ԱԱՀ-ի փոխարեն:

«Սա անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու է սպառողը, ինչն էլ իր հերթին կբերի գյուղմթերքի թանկացման, այլ երկրներից ներմուծվող գյուղմթերքի էական աճի՝ ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, ինչպես նաև աշխատատեղեր ապահովման խնդիր է առաջանում», - նշում են տնտեսվարողները:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ: Այս ձևով ընկերությունը խուսափել է ԱԱՀ և շահութահարկ վճարելուց որոշ ապրանքատեսակների՝ այդ թվում մսի և բանջարեղենի համար:

Նույն սխեմայով է աշխատել նաև ցանցային առևտրով զբաղվող 11 խոշոր կազմակերպություն:

 Ուշագրավ
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա
Իրանից ներմուծվող ապրանքները մաքսազերծվում են այն գներով, որ տեղական արտադրողը չտուժի
Փոխնախարարի խոսքով՝ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա «ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել»