Կարեն Ավագյանի դիմումով քրգործ է հարուցվել ՀԵՀ տնօրենի հանդեպ 1 հունիսի 2018 - 18:35 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի մայիսի 25-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որում մեղադրել է ՀԵՀ-ի գործադիր տնօրենին ապրիլի 6-ին հիմնադրամի անունից ինքն իր հետ 326 մլն դրամի փոխառության պայմանագիր կնքելու մեջ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Իրականացվում են քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը ՀՀ և Ադրբեջանի սահմանին փորձագետները սկսել են կոորդինատների ճշտումը Նշվում է, որ դա արվում է հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն |