Մոսկվան ապակառուցողական է կոչել Փաշինյանի խոսքերն Արցախի՝ բանակցային սեղան նստելու մասին

Մոսկվան ապակառուցողական է կոչել Փաշինյանի խոսքերն Արցախի՝ բանակցային սեղան  նստելու մասին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին:

Այդպես նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, որը հնչել է հետևյալ կերպ. «Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն անհնար են առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ օրինական ռեժիմի» մասնակցության: Որքանո՞վ եննման հայտարարությունները դժվարացնում կարգավորումն ու խանգարում կողմերին ընդհանուր լեզուն գտնել»:

«Բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, երևի, ապակառուցողական են», - ասել է Կոժինը բրիֆինգի ընթացքում։

Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---