ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Կոժինի՝ Արցախի մասին Փաշինյանի խոսքերը քննադատող պատասխանը 2 հունիսի 2018 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է նախարարության տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինի՝ ճեպազրույցի ընթացքում ադրբեջանցի լրագրողի հարցին տված պատասխանը, որտեղ նա քննադատել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին միանալու անհրաժեշտության մասին: Լրագրողը մասնավորապես հարցրել է. «Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության բանակցություններն անհնար են առանց «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ օրինական ռեժիմի» մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները դժվարացնում կարգավորումն ու խանգարում կողմերին ընդհանուր լեզուն գտնել»: Կոժինն ի պատասխան ասել է. «Ընդհանրապես, (вообще) բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, երևի, ապակառուցողական են»: Մինչդեռ արտգործնախարարության ճեպազրույցի սղագրության տեքստի մեջ вообще (ընդհանրապես) բառը փոխարինվել է ваши (Ձեր) բառով, ինչն էապես փոխում է ռուսաստանցի պաշտոնյայի պատասխանի իմաստը: Ստացվում է, որ նա ոչ թե քննադատում է Փաշինյանի դիրքորշումը, այլ դիմում է ադրբեջանցի լրագրողին՝ սադրիչ հարցի համար: Մայիսի 9-ին Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |