ԼՂ ԱԺ-ում 6 հոգանոց նորաստեղծ հանձնաժողովը կքննի հունիսի 1-ի դեպքերը 4 հունիսի 2018 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանն ընդունել է 6 հոգանոց քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշում: Հունիսի 4-ին ժամը 14:00-ին, Արցախի խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ստեղծվել է վերոհիշյալ հանձնաժողովը։ Այդ մարմինը պետք է իրականացնի հետաքննություն՝ կապված Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի և ուժային կառույցների կողմից նախկինում կատարված այլ ապօրինությունների հետ, հայտնում է Civilnet-ը: Այդ մարմնի ուսումնասիրության արդյունքում սպասվում է առնվազն երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է 2018-ի հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստեղծված իրավիճակը: Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար: ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմով (ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր), քրեական գործի շրջանակներում արդեն իսկ առկա են ձերբակալվածներ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |