Սյունիքում Ոչխարների խուզման փառատոնին բրիտանացի խուզողներ կմասնակցեն![]() 5 հունիսի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի Անասնաշուկայի տարածքում տեղի կունենա Ոչխարների խուզման փառատոնը: Արտերկրից հրավիրված են փորձառու ոչխար խուզողներ, որոնք ցուցադրական դասընթաց կանցկացնեն Փառատոնի մասնակիցների և այցելուների համար: Մասնավորապես, խուզողներ կլինեն Մեծ Բրիտանիայից և հարևան Վրաստանից: Կանցկացվի ոչխարների խուզման մրցույթ (տարածաշրջանի համայնքների լավագույն խուզողների միջև), այլ մրցույթներ և խաղեր, ասվում է փառատոնի կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ: Ցուցահանդես-վաճառքում իրենց արտադրանքն են ներկայացնելու Վայոց Ձորի և Սյունիքի համայնքները և տեղի արտադրողները: Կհնչի ազգային կենդանի երաժշտություն, պար, կանցկացվեն երեխաների համար նախատեսված խաղեր: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից (Food Court): Տարածքում կգործի նաև բացօթյա սրճարան և մանկական խաղահրապարակ: Մասնակից համայնքների ցուցակը և շոու-ծրագրի մանրամասները կհրապարակվեն հավելյալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |