Բալայան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է

Բալայան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է

PanARMENIAN.Net - Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համաշխարհային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է, որը կոչված է նման ոճիրների կանխարգելմանն ու կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից ու աշխարահաքաղաքական զարգացումներից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ զարգացումներին։

Ըստ Բալայանի, Հայաստանի համար այս գործընթացը գերակա նշանակություն ունի, և Երևանը շարունակելու է առաջնորդող դերակատարություն ունենալ այս ուղղությամբ միջազգային ջանքերում, հայտնում է Panorama.am-ը։

Բալայանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրների ու միջազգային կառույցների տասնյակ բանաձևերը վկայում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է։

Ավելի վաղ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մտել էր Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստի օրակարգ: Քննարկումը նախաձեռնել է ձախակողմյան ընդդիմադիր «Մերեց» կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը։ «Դա մեր բարոյական և պատմական պարտավորությունն է: Կան բաներ, որ վեր են քաղաքականությունից»,-հայտարարել է նա: Սակայն մայիսի 28-ին հարցը հանվեց օրակարգից:

2018-ի փետրվարին ևս եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Քնեսեթում քննարկելու փորձ, սակայն այն ժամանակ այդ գաղափարը մերժվեց: Կառավարությունը միշտ խնդրել է կոալիցիային դեմ քվեարկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու մտավախությունից դրդված:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---